Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Սնոուդենը խնդրում է երկարաձգել ապաստանի ժամկետը

Սնոուդենը խնդրում է երկարաձգել ապաստանի ժամկետը
10.07.2014 | 13:01

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից, Ռուսաստանում ապաստանած Էդվարդ Սնոուդենը դիմել է ՌԴ միգրացիոն ծառայություններին` խնդրելով երկարաձգել կացության ժամկետը, որ լրանում է օգոստոսին: 2013-ին Սնոուդենը հրապարակեց մեծ թվով գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ԱՄՆ հատուկ ծառայությունների կատարած գաղտնալսումներին:

Դիտվել է՝ 2707

Մեկնաբանություններ